ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ամեն ինչ կախված է այն նպատակից, որը հետապնդում ես

Ամեն ինչ կախված է այն նպատակից, որը հետապնդում ես
24.10.2024 | 13:25

Մեզնում, տարբեր պրոբլեմների քննարկումների ու մեկնաբանումների նպատակով, հաճախ են անդրադառնում Կոնֆուցիոսի մտքերին։

Մասնավորապես, վերջերս հրապարակումներից մեկում բերված էր նրա հետևյալ միտքը. «եթե դու սենյակի ամենախելացի մարդն ես, ուրեմն սխալ սենյակում ես», որին կարելի է տալ տարբեր իմաստային մեկնաբանումներ՝ իմաստասիրական, լիդերային, կազմակերպական կայունության, կառավարման, անձի կատարելագործման, և այլ տեսանկյուններից։

Ավելի կոնկրետ, այս միտքը արդարացված է անձի կատարելագործման տեսանկյունից, այն իմաստով, որ անձը կարող է ուրիշներից բան սովորել ու կատարելագործվել։

Կարելի է Կոնֆուցիոսի այս մտքին հակադրել կամ այն զարգացնել նաև դրան արտաքնապես նման, բայց բովանդակությամբ ու իմաստով տարբերվող մի այլ մտքով, այն է՝ «եթե դու սենյակի ամենահզոր մարդն ես, ուրեմն ճիշտ սենյակում ես», որն էլ արդարացված է կառավարման տեսանկյունից։

Բայց կառավարում էլ կա, կառավարում էլ, և բերված միտքը այս տեսքով թերի է կառավարման կայունության տեսանկյունից, քանի որ ամենահզորը լինելը դեռևս չի նշանակում կազմակերպական կայունություն։

Վերջինիս համար պետք է, որ իսկական լիդերը իր հզորությամբ առնվազն մի կարգ գերազանցի ամենամոտ մրցակցին, անկախ նրանից, որ նրա թիմում կարող են լինել տարբեր ոլորտներում իրենից ավելի ինֆորմացված ու ավելի խելոք մարդիկ, բայց որոնց հզորությունը շատ ավելի փոքր է լիդերի գումարային հզորությունից։

Այսինքն, հզորության ու իսկական լիդերության մասին մտքի լրացված ձևակերպումը կլինի. «Եթե դու սենյակի ամենահզոր և բազմակողմանի ինֆորմացված ու բավականաչափ խելոք մարդն ես, ուրեմն ճիշտ սենյակում ես», որն իսկական կառավարողի իդեալականացված պատկերն ու նկարագիրն է։

Բայց պետք է իմանալ, որ խառնակիչ ու քանդարար կառավարողն էլ կարող է լինել սենյակի ամենահզորը, ինչպես նաև՝ ոչ ամենախելոքը. ամեն ինչ կախված է այն նպատակից, որը հետապնդում ես։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1475

Մեկնաբանություններ